211652_close_icon
views-count16212 դիտում article-date 22:25 22-02-2022

«Աղջիկներին էլ, սաղին տարեք». ոստիկանները ցրեցին ադրբեջանցի պատգամավորների դեմ ցույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Sputnik Արմենիան գրում է. ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ ցրեց ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած բողոքի ակցիան։

Այն իրականացվում էր «Մարիոթ» հյուրանոցի առջև, որտեղ հյուրընկալվել են Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորները։ ՀՅԴ ՀԵՄ–ը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները ուժ կիրառելով բերման ենթարկում ցույցի մասնակիցներին։

«Թուրքին պաշտպանողը թուրք է»,- բղավում են ցույցի մասնակիցները։
«Աղջիկներին էլ, սաղին տարեք»,- ոստիկաններից մեկի հրահանգն է լսվում տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր