211652_close_icon

Արցախի ԱԱԾ-ն ի զորու է պաշտպանել նախագահ Հարությունյանի ու բնակչության անվտանգությունը. հայտարարություն

views-count2784 դիտում article-date 10:34 21-02-2022

Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված, հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը, ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունը ի զորու է ապահովելու բոլորի անվտանգությունը:

Արցախի ԱԱԾ հաղորդագրության համաձայն խոսքը ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգության՝ ի դեմս հանրապետույթյան նախագահի, այնպես էլ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգության մասին է:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ավելի վաղ  հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շուտով կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը, վերջինիս նկատմամբ Ադրբեջանում հարուցվել է քրեական գործ, հայտարարվել հետախուզում:

Նմանատիպ նյութեր