211652_close_icon
views-count1596 դիտում article-date 14:48 20-02-2022

Արցախյան շարժման 34-ամյակի առթիվ Ստեփանակերտի զինվորական պանթեոնում, հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների շիրիմներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախյան շարժման 34-ամյակի առթիվ, բարձրաստիճան պետական այրերի, զինվորականների և «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության` ՀՀ-ից ժամանած անդամների ուղեկցությամբ, փետրվարի 20-ին այցելել է քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել:

Երկրի ղեկավարը եղել է նաև Ստեփանակերտի զինվորական պանթեոնում, որտեղ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների շիրիմներին:

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
​ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ նյութեր