211652_close_icon
views-count55963 դիտում article-date 22:27 19-02-2022

Թիվ 124 մանկապարտեզի բուժքույրը՝ երեխային անհայտ դեղորայք տալու, սրսկելու և դանակի կտրվածքի նման վնասվածքի մասին. Aravot.am

Թիվ 124 մանկապարտեզ հաճախած երեխայի նկատմամբ ենթադրյալ բռնություններ կատարելու աղմկահարույց դեպքով երեխայի մոր ներկայացրած մանրամասներին Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնում է մանկապարտեզի բուժքույր Գայանե Սահակյանը:

«Երբեւէ այդ երեխային բուժօգնություն ցույց չեմ տվել ոչ մի տեսակի, նույնիսկ ձեռքի թեթեւ քերծվածք ու սանտավիկ էլ չի օգտագործվել: Մենք պարտեզում ունենք դեղորայք, որ ստանում ենք ֆակտուրայով՝ օրինական, պարտավոր ենք դա ունենալ, բայց երեխաներին դեղորայք չենք տալիս. ամենածանր դեպքում դիմում ենք շտապ օգնության, բայց, փառք Աստծո, նման դեպք չի եղել. երեխաների համար օգտագործում ենք բինտ, յոդ, սանտավիկ: Այդ երեխայի հետ ոչ մի խնդիր չենք ունեցել, ոչ մի օգնություն ցույց չեմ տվել, պարտեզում երբեւիցե ոչ մի վնասվածք չի ստացել »,- վստահեցրեց բուժքույրը՝ անդրադառնալով երեխայի մոր այն պնդումներին, թե «… Երեխաս պատմեց, որ խմբի մի աղջիկ իրեն հրել, գցել է, ինչից հետո ընկեր Իրինան կանչել է բուժքրոջը, թե արի սրան սրսկի, թող լացը կտրի, մայրը գա տանի, չտեսնի»:

Մեր զրուցակիցը հերքեց նաեւ երեխայի մոր մեկ այլ պնդում, թե «Հենց առաջին օրով «սանտավիկը» ցուցամատին փաթաթած տվել են ինձ, երբ հարցրել եմ՝ ինչ է եղել, պատասխանել են, որ խաղալիքից քերծվել է։ Տուն բերելով՝ «սանտավիկը» բացել եմ, որ յոդով մշակեմ, տեսել եմ՝ ուղիղ կտրվածք է, որ ավելի շատ նման է դանակի կտրվածքին, ոչ թե խաղալիքից քերծվածքի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր