211652_close_icon
views-count3726 դիտում article-date 17:10 17-02-2022

Ինքը շատ փոքր է իմ հասցեին հեգնանքով խոսելու համար. Եղիշե Մելիքյանը՝ Նոբել Առուստամյանի մասին. Footballam.com

«Փյունիկը» Արաբական Միացյալ Էմիրություններում ընկերական հանդիպում է անցկացրել Մոսկվայի «Սպարտակի» հետ (1:1)։

Խաղը մեկնաբանող Նոբել Առուստամյանը սխալ պահվածք է դրսևորել երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հանդեպ՝ այլ մեկնաբանների հետ քննարկման ժամանակ հեգնանքով արտաբերելով հայ մասնագետի ազգանունը։

Footballam.com-ը զրուցել է Մելիքյանի հետ՝ ստանալով պարզաբանումներ.

- Պարոն Մելիքյան, դիտե՞լ եք որոշակի աղմուկ հանած տեսանյութը, ի՞նչ կասեք։

- Այո տեսել եմ։ Նոբե՞լ, այո՞, ինչքան գիտեմ հայկական ազգանուն էլ ունի։ Եթե հայկական է ազգանունը, գոնե պետք է իմանա, որ 6 տարի խաղացել եմ Հայաստանի հավաքականում և հիմա էլ գործունեություն եմ ծավալում հայկական ֆուտբոլում։ Եթե չգիտի այդքանը, ուրեմն պարզապես ցանկացել է ռուսներին ցույց տալ, որ ռուսական ակումբի «կողմից» է։

Ինքը, նախևառաջ, պարտավոր է ճանաչել ինձ՝ որպես հայկական ֆուտբոլային անձ։ Ես չեմ տեսել, որ ինքը հայկական ֆուտբոլին որևէ օգուտ տա, որպեսզի ես իրեն ճանաչեմ։

Ինքը շատ փոքր է իմ հասցեին հեգնանքով արտահայտվելու ու կատակներ անելու համար։

Մանրամասները՝ Footballam.com-ում:

Նմանատիպ նյութեր