211652_close_icon
views-count1694 դիտում article-date 10:05 17-02-2022

Հակակոռուպցիոն դատարանում աշխատելու համար դիմել են դատախազներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազության դատախազները ցանկանում են լքել համակարգը՝ դառնալով դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանում աշխատանքի անցնելու համար դիմել են նաեւ շատ դատախազներ:

Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ նշանակված Տիգրան Դավթյանը հայտ է ներկայացրել նոր ստեղծվելիք դատարան տեղափոխվելու համար:

Սակայն նա միակը չէ. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սուրիկ Խաչատրյանը եւս ցանկություն է հայտնել գնալ նոր ստեղծվելիք դատարան:

Այսքանով դատախազների ցանկը չի դադարում. առաջիկայում կներկայացնենք այլ անուններ եւս»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր