108308 դիտում
18:30 12-02-2022
Ոստիկանության իրականացրած «ռեյդերը» Երևանում և Շիրակի մարզում իր արդյունքն է տալիս, որքան էլ որոշ մարդիկ չարախոսեն, հանրությունը պահանջում է անգամ նման եղանակներով հայտնաբերել ապօրինի զենքն ու զինամթերքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ Հանրապետությունում զենքի գործադրմամբ հանցագործություններ են տեղի ունենում, այդ թվում՝ սպանություն, սպանության փորձ, ավազակային հարձակում, որոշ ֆեյսբուքյան օգտատերեր սոցիալական ցանցերը ողողում են գրառումներով, թե ինչու ոստիկանությունը հետևողականորեն չի պայքարում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ:
Նույնիսկ գրում են, թե սա այն դեպքերից է, որ ոստիկանությունը թեկուզ օրենքը շրջանցելով, պետք է խիստ պայքար մղի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր չեն ընդառաջում ոստիկանության հորդորներին, և իրենց մոտ պահվող ապօրինի զենքն ու զինամթերքը չեն հանձնում իրավապահներին:
Իսկ ոստիկանությունը բազմիցս հորդորել է ու տեղեկացրել, որ այն քաղաքացիները, ովքեր ինքնակամ կներկայացնեն իրենց մոտ պահվող ապօրինի զենքն ու զինամթերքը, կազատվեն քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ նշված զենքերով քրեորեն հետապնդելի գործողություններ չեն կատարվել:
Միայն վերջին ամիսներին ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացրել են մի շարք՝ ժողովրդի լեզվով ասած «ռեյդեր»:
Ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք, այդ թվում՝ ինքնաձիգեր, «Մակարով», «ՏՏ» և տարբեր տեսակի այլ ատրճանակներ, որոնց մեջ կան նաև ինքնաշեն:
Ոստիկանության իրականացրած այդ «ռեյդերի» արդյունքում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող բազմաթիվ անձինք, որոնց մեջ կան Հանրապետությունում տեղի ունեցած աղմկահարույց հանցագործությունների համար դատարանների կողմից հետախուզվողներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղացված ծառայությունների աշխատանքների վերահսկողությունը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ, դրվել են ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի (ով համակարգում է օպերատիվ իրավիճակը) և ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը: Վերջինս էլ համակարգում է արտաքին ծառայությունը:
Այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ ոստիկանությունը դարձյալ հերթական «ռեյդն» է կատարել մայրաքաղաքում, ինչի արդյունքում մեծ թվով ավտոմեքենաներում հայտնաբերվել են ատրճանակներ, ավտոմատներ, գաղտնի փականով դանակներ, երկաթյա և ռետինե մահակներ, կաստետներ:
Հայտնաբերվել են նաև փոխարինված համարանիշներով երթևեկող վարորդներ:
Բոլոր դեպքերով էլ ոստիկանության տարածքային բաժիններում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այսօր ժողովրդին հայտնի «հեռուստաաշտարակի» հարևանությամբ գտնվող Սարի թաղի «կալցևոյում», ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են BMW մակնիշի ավտոմեքենա, սակայն վերջինիս վարորդը՝ չենթարկվելով պարեկների օրինական «կանգ առ» հրահանգին, դիմել է փախուստի:
Բարեբախտաբար, նրա փախուստը կարճ է տևել, որից հետո BMW-ում հայտնաբերվել են ԱԿՍ տիպի ինքնաձիգ, լիցքավորված 3 պահունակ: Դրանից հետո BMW-ն տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ու հիմա, երբ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում, ինչը բնակչության մոտ դրական արձագանք է ստանում, հանրության մի փոքր մասն էլ ոստիկանությանը քննադատում է, թե նրանք իրավունք չունեն առանց դատարանի որոշման «ռեյդեր» անել:
Մինչդեռ միայն այսօր ոստիկանության կողմից մայրաքաղաքում իրականացված մի քանի ժամվա գործողությունների արդյունքում ահռելի քանակության զենք և զինամթերք է առգրավվել, և չէր բացառվում, այդ զենքն ու զինամթերքը կարող էին օգտագործվել հանցավոր նպատակներով: Ու այդ ժամանակ նորից սկսելու էին բարձրաձայնել. եթե պետք է, թող ոստիկանությունը բնակչության մոտ եղած ապօրինի զենքն ու զինամթերքը առգրավվի՝ չսպասելով ինչ-որ որոշումների:
Նմանատիպ «ռեյդեր» նաև կատարվել են Շիրակի մարզում, որի պատասխանատվությունը դրվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի վրա և Շիրակի մարզի ոստիկաններն էլ են հայտնաբերել մեծ քանակության զենք-զինամթերք, թմրանյութեր, առանձնապես ծանր հանցագործությունների համար հետախուզման մեջ գտնվող անձինք, ինչպես նաև գողացված ու փոխարինված համարանիշներով ավտոմեքենաներ: Ու դրա արդյունքում տևական ժամանակ է, Շիրակի մարզում, այդ թվում՝ Գյումրիում քաղաքացիները գիշերվա ցանկացած ժամի իրենց անվտանգ են զգում:
Ի դեպ, այսօր շատ վարորդներ, որոնց ավտոմեքենաներրը ստուգվում էին ու ոչինչ չէր հայտնաբերվում, ոստիկանները նրանց մաղթում էին բարի ճանապարհ, իսկ նրանք էլ պատասխանում էին. ոչ մեկին մի նայեք, լավ էլ ստուգեք: Էնքան ստուգեք, որ էդ անօրինական զենք պահողները հայտնաբերվեն, որ մենք չվերադառնանք 1990-ականների սկզբներին, երբ «բեսպրեդելի» դեմը կարողացավ առնել այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը՝ ներքին գործերի ամբողջ համակարգի հետ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9627 դիտում
14:02 05-09-2014
Որքան էլ որոշ մարդիկ չարախոսեն, միևնույն է՝ ժողովուրդը փրկարարին համարում է իր մի մասնիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
15015 դիտում
23:57 19-06-2021
Ինչքան էլ որոշ մարդիկ չարախոսեն, Արագածոտնի մարզում անասնապահությունը զարգանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
703 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
721 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»