211652_close_icon
views-count952 դիտում article-date 16:55 12-02-2022

Կիևում ԱՄՆ դեսպանատան անձնակազմի մի մասը կլքի Ուկրաինան

ԱՄՆ պետդեպարտամենտը Կիևում ամերիկացի դիվանագետներին, ովքեր կրիտիկական կարևորության պաշտոններ չեն զբաղեցնում, հրահանգել է հեռանալ Ուկրաինայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի էջում հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը:

Նշվում է, որ նման որոշումը պայմանավորված է ստացվող տեղեկություններով այն մասին, թե Ուկրաինայի սահմանին ռուսական կողմն ավելացնում է իր զինվորականների թիվը: Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնել են, որ ԱՄՆ դեսպանատան անձնակազմի հիմնական մասը Կիևում շարունակելու է աշխատանքը:

Նմանատիպ նյութեր