211652_close_icon
views-count1537 դիտում article-date 14:30 11-02-2022

Կալիֆոռնիայի և Սյունիքի միջև հաստատվել են «քույր-նահանգային» հարաբերություններ


Փետրվարի 10-ին Կալիֆոռնիայի նահանգային Սենատն ընդունել է բանաձև, որով Կալիֆոռնիայի և ՀՀ Սյունիքի մարզի միջև հաստատվում են նահանգային-մարզային համագործակցության հարաբերություններ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի 62 անդամ հանդես է եկել որպես հիշյալ բանաձևի համահեղինակ։

Ընդունված բանաձևով Կալիֆոռնիան համերաշխություն է հայտնում ՀՀ Սյունիքի մարզին, դրանով նաև ենթադրվում է իրականացնել երկուստեք փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումներ։

Սյունիքի շուրջը ներկայումս ստեղծված տարածաշրջանային լարված իրավիճակի պարագայում Կալիֆոռնիայի նահանգային Սենատի այս որոշումը կարևոր ազդակ է ինչպես Սյունիքի ժողովրդին, այնպես էլ միջազգային հանրությանը և ուղղակիորեն պայմանավորված է Սյունիքի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիայի սպառնալիքներով։ Այս որոշումը մեկ անգամ ևս ցուցում է այն վտանգներն ու սպառնալիքները, որոնց առջև կանգնած է Սյունիքի ժողովուրդը։ Կալիֆոռնիայի նման՝ տնտեսապես զարգացած նահանգի և Սյունիքի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների հաստատումը և հետագա նպատակադրված աշխատանքը կարող է էական ազդեցություն ունենալ նաև Սյունիքի սոցիալ-տնտեսական առաջընթացի ու տարածքային համաչափ զարգացման վրա՝ պարարտ հող ստեղծելով նաև ապակենտրոն համագործակցության համար Սյունիքի և Կալիֆոռնիայի տարբեր քաղաքների միջև։





 

Նմանատիպ նյութեր