1351 դիտում
10:59 09-02-2022
Զորքերի կուտակումներ` սահմանին, դիվանագիտական ջանքեր` մայրաքաղաքներում. «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Միացյալ Նահանգները և Գերմանիան ունեն իրենց քայլերը համակարգելու հարցում համաձայնություն: Ջո Բայդենի եւ Օլաֆ Շոլցի խոսքերով, այդ դեպքում Ռուսաստանը կկանգնի դաժան հետևանքների առջեւ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Անվտանգության մասին մտահոգություններ հայտնելով, Մոսկվան ավելի քան 100, որոշ հաշվարկներով՝ 130 հազար թվակազմով ուժեր է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին:
Կիրակի օրը ամերիկյան 1700 թվակազմով հատուկ ջոկատայիններ էլ ժամանեցին Լեհաստանի հարավ-արևելք՝ տեղակայվելո ուկրաինական սահմանի մոտ։ Բայդենն ասում է, թե կարծում է, որ դիվանագիտական լուծումը դեռ հնարավոր է:
«Այսօր ես և կանցլերը քննարկեցինք մեր սերտ համագործակցությունը, մշակեցինք պատժամիջոցների խիստ փաթեթ, որն ընդգծում է միջազգային վճռականությունը և արագ ու ծանր հետևանքները, որոնք կկանգնեն Ռուսաստանի առջեւ», ասել է Բայդենը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել նման հայտարարությամբ, սակայն առանց սպառնալու դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը: Հիշեցնենք, որ խողովակաշարը ամեն տարի Ռուսաստանից նախատեսում է Եվրոպա առաքել 55 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։
Իսկ ահա Բայդենը լրագրողներին հավաստիացրել է, որ գազամուղն իսկապես կդադարեցվի, եթե Ռուսաստանը ներխուժում իրականացնի: «Այդ դեպքում «Հյուսիսային հոսք 2» չի լինի», ասել է Բայդենը:
Նախկին կանցլեր Անգելա Մերքելը բացահայտորեն համաձայն չէր Բայդենի այս տեսակետին, սակայն այդ դիրքորոշումն այսօր կարող է փոխվել, ասում են վերլուծաբանները:
Ինչպես Ջոնս Հոփկինսի համալսարանի վերլուծաբան Ջեֆրի Ռաթքեն է «Զում»-ի միջոցով հիշեցնում, «Գերմանիայի կառավարությունը և կանցլեր Շոլցը խոստովանել են, որ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի դեպքում նույնիսկ «Հյուսիսային հոսք 2» գազատարի հարցը կդրվի սեղանին»:
Այս խորացող հակամարտությանը լուծում տալու ջանքերի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ երկուշաբթի օրը հանդիպել էր Պուտինին: Շոլցը նույնպես նախատեսում է այց դեպի Մոսկվա, որից մեկ շաբաթ առաջ նախատեսում է այց դեպի Կիեւ:
Մի կողմից ավելանում է զորքերի թվակազմը սահմանին, մյուս կողմից խորանում են դիվանագիտական ջանքերը սահմաններից հեռու:

Նմանատիպ նյութեր
3661 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
2279 դիտում
09:25 18-08-2021
Բայդենը վստահ է, որ զորքերի դուրս բերումը ճիշտ որոշում է․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
544 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»