211652_close_icon
views-count2450 դիտում article-date 10:12 08-02-2022

Տրանսպորտի հարցը չլուծած քաղաքապետի «դարդը» ալկոգելի կեղտոտ տուփն է․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ երեկ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր դժգոհությունը հայտնեց տրանսպորտային միջոցներում ախտահանիչ լուծույթների տուփերի վիճակից. «Ալկոգելների տուփեր կան` այնքան կեղտոտ են, որ մարդ չի ուզում ձեռք տալ, օգտվել: Դրանք վերացրեք, մրցույթ հայտարարեք, որ նորմալ տուփեր լինեն ու պարբերաբար մաքրեք, թե չէ սկոչով կապված, ծուռ տարաներն ուղղակի սեղմելիս ընկնում են»:

Տպավորություն է, որ քաղաքապետարանը բոլոր խնդիրները լուծել է մնացել է միայն ալկոգելի տուպերի մաքրությունը, մինչդեռ արդեն մի քանի շաբաթ է` Չարբախում  տրանսպորտի խնդիրը չի լուծվել: Փաստացի տրանսպորտ չկա, որ մեջն էլ մաքուր կամ կեղտոտ ալկոգել լինի, բայց սա թերեւս չի հուզում մաքրասեր քաղաքապետին, կարեւորը` ալկոգելի տարաները ծուռ չլինեն, ոչինչ, որ քաղաքացիները կանգառներում վիզները ծուռ դեռ սպասում են տրանսպորտի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր