211652_close_icon
views-count2096 դիտում article-date 16:03 25-03-2020

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է իրականացնում ալկոգելի շուկայում

Հաշվի առնելով վերջին օրերին ալկոգելի պահանջարկի կտրուկ ավելացման հետևանքով ալկոգել արտադրողների թվաքանակի աճը, ինչպես նաև սպառողների կողմից հնչող բազմաթիվ ահազանգերն առ այն, որ ալկոգել արտադրող որոշ տնտեսվարողների կողմից խախտումներ են թույլ տրվում՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից սկսվել են ալկոգելի շուկայի լայնածավալ ստուգումներ: Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից։ Իրականացվող ստուգումների արդյունքների վերաբերյալ Տեսչական մարմինը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր