211652_close_icon
views-count2015 դիտում article-date 23:40 07-02-2022

Սա հենց այն «Բարսան» էր, որին մենք բոլորս ուզում ենք տեսնել․ Չավի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ Լա լիգայի 23-րդ տուրի հանդիպումը (4-2).

«Մինչ Ալվեշի հեռացումը ամեն ինչ հիանալի էր ընթանում։ Հետո մենք ստիպված եղանք մի փոքր նահանջել: Բայց առաջին 60 րոպեների ընթացքում դա այն Բարսան էր, որին մենք բոլորս ուզում ենք տեսնել:

Մենք շատ լավն էինք ամբողջ կազմով, աշխատեցինք 3-4-3 և 3-5-2 սխեմաներով։ Հեռացումից հետո մենք խուճապի չմատնվեցինք, լավ պաշտպանվեցինք ու մեծ խնդիրների չհանդիպեցինք։

Սիմեոնեն այլ կերպ է հասկանում ֆուտբոլը, քան ես, ուստի մենք տարաձայնություններ ունենք այս առումով: Բայց սա նրա հասցեին քննադատություն չէ։ Նա հիանալի մարզիչ է, շատ բաներ է հաղթել, իսկ ես սկսնակ եմ։ Ես նրան շատ եմ հարգում»,- մեջբերում է Չավիին Armsport.am-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր