211652_close_icon
views-count1874 դիտում article-date 18:58 24-09-2019

Չավի. Իմ նպատակը «Բարսան» մարզելն է

Սաուդյան «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավին անդրադարձել է իր մարզչական կարիերայի հեռանկարներին: «Չեմ թաքցնում, իմ գլխավոր նպատակն է վերադառնալ Եվրոպա և աշխատել «Բարսելոնայում»: Դա իմ համար մարտահրավեր է: Սակայն ես մինչև հիմա սովորում եմ և դրանից հաճույք եմ ստանում: Երբ ես դեռ հանդես էի գալիս պպրոֆեսիոնալ մակարդակով, մտածում էի, որ ցանկալի է վերադառնալ «Բարսելոնա»՝ մարզչի կարգավիճակում: Նման թիմ մարզելը արտոնություն է: Եվ իմ համար ամենամեծ պատիվը կլիներ «Բարսելոնա» վերադառնալը: Իհարկե, դա իմ նպատակն է, բայց ո՞ւմ դուր չի գալիս անգլիական Պրեմիեր-Լիգան: Մթնոլորտը, ստադիոնները: Նրանք, ովքեր խաղում են ԱՊԼ-ում, ասում են, որ դա անհավանական բան է: Ակնհայտ է, որ եթե ես ընտրեի, ապա դա կլիներ մեծ ակումբ: «Մանչեսթեր Սիթին» կամ «Յունայթեդը», «Չելսին», «Արսենալը» կամ «Տոտենհեմը», ասել է Չավին:

Նմանատիպ նյութեր