Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները։
«Ցավակցում ենք Մաեստրոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,-ասվում է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան գրառման մեջ: