81410 դիտում
19:01 04-02-2022
Խոշոր հրդեհ Երևանում. Դավիթ Բեկի փողոցում գտնվող ավտովերանորոգման կետում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից. կան վիրավորներ. Opel-ը վերածվել է մոխրակույտի, մասամբ վնասվել է Range Rover-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 134/4 հասցեում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական թիվ 9, թիվ 3 ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը, ավտովերանորոգման կետում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ավտովերանորոգման կետի աշխատակիցները:
Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտովերանորոգման կետում գտնվող Opel մակնիշի ավտմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի՝ ներսի ողջ գույքով, մասամբ վնասվել է նաև կայանված Range Rover մակնիշի ավտոմեքենան:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, հրդեհի վայրից 2 քաղաքացի հոսպիտալացվել է հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Էդգար Սաֆարյանը և Արմեն Ասլանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և հրշեջները կարողանան ազատ աշխատել:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի ԱԻՆ-ում նշանակված փորձաքննության արդյունքները ստանալուց հետո:
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 160+
160+