1913 դիտում
13:06 04-02-2022
Բաքուն, գերիներ պահելով, փաստացի մարդկանց թրաֆիքինգ է իրականացնում. Թաթոյան. News.am
Բաքուն առանց պատճառի գերի է պահում հայերին՝ բացառապես քաղաքական եւ ռազմական դիվիդենտների համար։ Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հայտնում է News.am-ը։
Օմբուդսմենն ընդգծեց, որ Ադրբեջանում գերեվարված հայերը կյանքի սպառնալիքի տակ իրենց իրավունքների լուրջ ոտնահարման են բախվում։ «Սա ամենաիսկական թրաֆիքինգ է քաղաքական հաշվարկներից։ Դա անընդունելի է եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Պետք է աշխարհին ցույց տալ, որ իրականում գործ ունենք նոր ռազմական հանցագործությունների հետ։ Ադրբեջանում գերիների հետ կապված դատավարությունները ոչ այլ ինչ են, քան շղարշ, իրենց արդարացնելու փորձ,- հայտարարեց Օմբուդսմենը՝ միաժամանակ հիշեցնելով, որ միակ կառույցը, որը կարող է տեսնել գերիներին, ԿԽՄԿ-ն է։
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր ԿԽՄԿ-ի գործունեությունը սահմանափակելու Բաքվի փորձերի մասին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
5499 դիտում
21:06 17-01-2015
Մարդկանց ստրկական, սեռական և բռնի անօրինական շահագործում՝ թրաֆիքինգ. տեսանյութ
Այս բաժնից
619 դիտում
14:34 25-11-2024
Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումներ կայացնելուց. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին
742 դիտում
14:28 25-11-2024
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման
616 դիտում
14:10 25-11-2024
Կառավարությունը կսուբսիդավորի 2024 թվականին կարկուտի հետևանքով տուժած տնտեսվարողների գյուղատնտեսական վարկերը