211652_close_icon
views-count28755 դիտում article-date 22:30 03-02-2022

Երևանում 28-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակցուհուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ  Հայկ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 1-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Այդ օրը՝ ժամը 13:00–ի սահմաններում, Երևանի բնակիչ, 28-ամյա Էրիկ Հ.-ն իր վարած Nissan  մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի և Արգավանդի Կենտրոնական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 29-ամյա Թերեզա Է.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի  ենթարկվածը աշխատում է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր