211652_close_icon
views-count16513 դիտում article-date 22:10 16-04-2023

Երևանում 37-ամյա վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել «Սոֆի» ռեստորանի աշխատակցուհուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, պարեկները պարզեցին վիրավորի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Կ.-ն իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Շիրազի փողոցում՝ «Սոֆի» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Վալտեր Գևորգյանն ու պարեկ Արսեն Մովսիսյանը:

Դեպքի մասին ՊԾ Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հացագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքաննության, եղել է սթափ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, պարեկները պարզել են վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 62-ամյա Ս.Բ.-ն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է վրաերթի հարևանությամբ գործող «Սոֆի» ռեստորանային համալիրում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր