211652_close_icon
views-count2043 դիտում article-date 19:03 03-02-2022

Հայտնի դարձան Հայաստանի կանանց ծանրամարտի առաջնության բոլոր չեմպիոնները

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում  մեկնարկել է  ծանրամարտի ՀՀ հերթական առաջնությունը: Առաջինը ծանրահարթակ ելան կանանց ստուգատեսի 34 մասնակիցները:

Չեմպիոնի կոչմանն արժանացան   Նատալիա Սարգսյանը (45 կգ), Գյուլնարա Տիգրանյանը (49 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելա Յայլյանը (59 կգ), Վալենտինա Մովսիսյանը (64 կգ), Մարիամ Միքայելյանը (71 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը ( 81 կգ),  Հռիփսիմե Խորշուդյանը (  87 կգ ) և Ջուլիետա Ավանեսյանը ( +87 կգ):

Այսօրվանից պայքարի մեջ կմտնեն տղամարդիկ: Հայտավորված 130 մարզիկները իրենց ուժերը կչափեն 10 քաշային կարգերում:

Նմանատիպ նյութեր