1102 դիտում
14:43 03-02-2022
Հակադիր շարժումները իշխանության ներսում խաթարում են աշխատանքի մեխանիզմը․ Փաշինյան
ԲՏԱ նախարար Վահանգ Խաչատրյանը նախագահի պաշտոնում առաջադրվել է ՔՊ 65 պատգամավորների կողմից, ինչը որոշակի վստահություն հաղորդում, որ նա ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի ՀՀ նախագահի պաշտոնում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՔՊ խմբակցության մյուս անդամները չեն ստորագրել առաջադրման փաստաթուղթը չեն ստորագրել տեխնիկական, իրավական պատճառներով: ԱԺ նախագահը, ըստ էության, նրա պատգամավորական գործունեությունը կասեցված է, նա կատարում է ՀՀ նախագահի լիազորությունները, խմբակցության մյուս պատգամավորները գործուղման մեջ են: Սա վստահություն է տալիս, որ առնվազն երկրորդ փուլում ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա:
Այս պահին չեմ շնորհավորում, երեւի պատեհ չի առաջադրվելու առիթով շնորհավորել, երեւի պատեհ է ընտրվելու առիթով շնորհավորել: Ես հույս ունեմ, պարոն Խաչատրյան, որ մինչեւ ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, դուք կկատարեք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի ձեր դերակատարումը լիարժեք եւ այս ընթացքում կշարունակենք արդյունավետ աշխատել միասին կառավարությունում»,-ասաց նա:
Վահագն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, ապա շարունակեց. «Ես հասկանում եմ՝ ինչ է նշանակում հատկապես քաղաքական ուժի համար առաջադրել թեկնածու... քաղաքական կուսակցության ներսում շատ արժանի մարդիկ կան, բայց այդ որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի: Իմ անձնական գնահատականն եմ ասում, որովհետեւ պետք է վեր կանգնել ամեն ինչից հանուն այն նպատակների, որով առաջնորդվում է այսօրվա իշխանությունը, ՔՊ-ն՝ իմ առաջադրման հետ կապված: Շնորհակալություն եմ հայտնում ՔՊ-ին, 65 պատգամավորներին: Ժամանակը կգա, կհասցնենք մնացածի մասին խոսել, բայց համոզված եղեք, որ այն, ինչ նախագծվել է, իմ թեկնածության հետ կապված, հետագայում համատեղ աշխատանքի արդյունքում կտա այն ծրագրերի իրականացման մեծ հնարավորություն, որոնց մասին մենք այստեղ ամեն օր խոսում ենք կառավարությունում»:
Նա խոստացավ այս ընթացքում ավարտին հասցնել ԲՏԱ նախարարության ծրագրերի մի մասը:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սահմանադրությամբ ՀՀ նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում եւ առաջնորդվում է ազգային, համազգային, պետական շահերով: Ես հավատացած եմ, որ կառավարությունը, խորհրդարանը նույնպես առաջնորդվում են այդ շահերով: Այստեղ պետք է գործի իշխանությունների բաժանման սկզբունքը: Սահմանադրությունը հստակ գծագրել է թե իշխանության տարբեր թեւերն ինչ լիազորություններ ունեն, ինչպես պետք է համագործակցեն: Այո, շատ կարեւոր եմ համարում, որ իշխանության թեւերը մեկը մյուսին լրացնեն, ոչ թե հակադրվեն, ինչը չի նշանակում, որ չկա բանավեճ: ՔՊ խմբակցության եւ կառավարության միջեւ էլ կա մշտապես բանավեճ, հարցերի քննարկում: Կառավարության ներսում էլ կա բանավեճ:
Այստեղ խնդիրն այն է, որ մենք ուղենիշ, ռազմավարություն ունենանք, իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինեն, որովհետեւ, բոլոր դեպքերում հակադիր շարժումները իշխանության ներսում խաթարում են աշխատանքի մեխանիզմը»:

Նմանատիպ նյութեր
1683 դիտում
19:24 22-06-2021
Արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու բոլոր փորձերը անընդունելի են
1732 դիտում
10:13 19-10-2022
Հայաստանում հակադիր կարծիք արտահայտող գործչին ծեծում են. Փաշինյանը խաբել է. մաս 115․ «Ժողովուրդ»
1042 դիտում
18:00 21-02-2014
Անառաջնորդ շարժումները ֆանտաստիկ զարգացումներ են ունենալու
Այս բաժնից
1357 դիտում
12:43 24-11-2024
ՀՀ ՊՆ հորդորով դիմել է ԶԼՄ-ներին
1126 դիտում
12:18 24-11-2024
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
805 դիտում
11:10 24-11-2024
ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն