1602 դիտում
10:47 03-02-2022
Ստիպված ենք լինելու պատասխանելու այն հարցին, թե ով ենք մենք․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Պե՞տք է արդյոք, որ ամեն մի մարդ, որն իրեն հայ է համարում, փորձի պատասխանել հետեւյալ հարցին, ավելի ճիշտ՝ շարունակի հետեւյալ նախադասությունը. «Մենք այն ազգն ենք, որը…»: Գուցե կան մարդիկ, որոնք նման խնդիր իրենց առջեւ չեն դնում, նույնիսկ դա մերժելի կամ ծիծաղելի են համարում: Բայց ենթադրենք, հայերի 50 տոկոսն այդ ուղղությամբ մտածում է:
Պատասխանի ի՞նչ տարբերակներ կան:
Մենք այն ազգն ենք, որը 1/ առաջինն է պետականորեն քրիստոնեություն ընդունել, 2/ դիմադրել է Ավարայրի ճակատամարտում, 3/ 1915-ին Ցեղասպանության է ենթարկվել, 4/ 20-րդ դարում փորձել է պետություն ստեղծել, 5/ 1994 թվականին ազատագրել է Արցախը:
Ամեն մարդ կարող է այս բոլոր տարբերակները կամ մի մասն ընդունել, կարող է կամ բոլորը մերժել՝ առաջարկելով իր տարբերակը: Դա, բնականաբար, միայն մեզ չի վերաբերվում՝ ցանկացած ազգ ունի կամ, կարծում եմ, պետք է ունենա նման խոսույթ (նարատիվ): Օրինակ, Ադրբեջանում 1994-2020 թվականների հիմնական խոսույթն էր. «Թշնամի, ատելի հայերը զավթել են մեր տարածքի 20 տոկոսը, եւ մեր նպատակն է նրանց Ղարաբաղից քշել»: Եթե բոլոր էմոցիաները մի կողմ թողնենք, ապա այդ՝ մեղմ ասած, ոչ այնքան հարուստ պատմական անցյալ ունեցող ազգի համար դա ինքնության կայացման կարեւոր փուլ էր:
Դառնալով մեզ՝ կարող ենք ասել, որ այսօրվա իշխանության խոսույթը հետեւյալն է. «Մենք այն ազգն ենք, որը կարողացել է ազատվել ժողովրդին կեղեքող, կոռումպացված իշխանությունից»: Արդյոք դա աշխատո՞ղ խոսույթ է: Անշուշտ՝ աշխատող էր մինչեւ 2018 թվականը՝ որպես տեսլական: Իսկ որպես կատարված իրողություն համեմատելի՞ է, ասենք, քրիստոնեության ընդունման կամ վերը նշված այլ խոսույթների հետ: Այդ հարցը տալիս եմ միանգամայն լուրջ՝ առանց սարկազմի:
Ենթադրենք, հայաստանցիների մեծամասնության համար այդ խոսույթն ամենակարեւորն է: Դա, բոլոր դեպքերում, շարունակականություն է պահանջում: Ասենք, որոշակի պարբերականությամբ պետք է ձերբակալվի որեւէ «կեղեքիչ» եւ որեւէ դղյակ «ազգայնացվի»: Բայց վաղ թե ուշ «կեղեքիչներն» ու «դղյակները» կվերջանան: Ո՞ր ուղղությամբ պետք է զարգանա այդ նարատիվը: Հնարավոր ճանապարհներից մեկը հեղափոխականության սրբադասումն է (սակրալիզացիան). ասենք, Քաղաքացու օրը սեպտեմբերի 21-ից ավելի կարեւոր տոն համարելը: Կամ՝ Ղազախստանի օրինակով, կարելի է մի գեղեցիկ աշտարակ սարքել, որտեղ Փաշինյանի ձեռքի ոսկե ձուլված դրոշմը կլինի, որպեսզի դեպի այդ սրբավայրը քաղաքացիների ուխտագնացություններ կազմակերպվեն:
Բայց նույն ղազախական փորձը ցույց է տալիս, որ դա էլ չի կարող հավերժ տեւել: Ի վերջո, մենք ստիպված ենք լինելու պատասխանելու այն հարցին, թե ով ենք մենք: Եվ, կախված այդ հարցի պատասխանից, գնանք առաջ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1708 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»