6656 դիտում
20:04 31-01-2022
«Տարվա քննիչ» և «Տարվա ստորաբաժանում» պարգևների հանձնում Քննչական կոմիտեում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ քննչական կոմիտեում կայացած կոլեգիայի ընդլայնված նիստի շրջանակներում, նախորդ տարվա ընթացքում գրանցված ցուցանիշների վերլուծության արդյունքներով, տեղի է ունեցել «Տարվա քննիչ» և «Տարվա ստորաբաժանում» պարգևների հանձնման և Կոմիտեի մի շարք ծառայողների պարգևատրման արարողություն:
Մինչ արարողության մեկնարկը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացակարգերն ու արձանագրումներն է ներկայացրել Կոմիտեի նախագահի տեղակալ, հիշյալ հանձնաժողովի նախագահ Արթուր Մելիքյանը՝ ընդգծելով, որ տարվա ստորաբաժանումներին և քննիչին պարզելու աշխատանքները նպատակ ունեն խթանել Քննչական կոմիտեում աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև՝ պատշաճ գնահատականի արժանացնել վերջիններիս մասնագիտական գործունեությունը: Այնուհետև կազմակերպվել է պարգևների հանդիսավոր հանձնումը:
«Տարվա քննիչ» է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի ՀԿԳ քննիչ, առաջին դասի խորհրդական Արտակ Հախինյանը, «Տարվա ստորաբաժանում» են ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունն ու Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժինը:
Հավելենք, որ «Տարվա ստորաբաժանում» ճանաչված ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանը պարգևատրվել է «Լավագույն քննիչ» կրծքանշանով, Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Հրաչյա Ղազարյանը՝ «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալով, իսկ տվյալ ստորաբաժանումների ողջ անձնակազմերը՝ դրամական խրախուսանքով:
2021 թվականին բարձր ցուցանիշներ ապահովելու համար Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության ՀԿԳ ավագ քննիչ Անդրեյ Բաբայանը և Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սարգիս Հակոբջանանը պարգևատվել են «Լավագույն քննիչ» կրծքանշանով: Հրապարակելիս խնդրում ենք հղումն ապահովել:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3916 դիտում
14:12 08-02-2024
Որոշվել են 2023թ. ՀՀ քննչական կոմիտեի «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» մրցանակակիրները (լուսանկարներ)
853 դիտում
17:05 26-03-2024
ՀՀ քննչական կոմիտեում ձևավորվել է մարզային նոր ստորաբաժանում՝ Ապարանի քննչական բաժին
Այս բաժնից
796 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1243 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան