211652_close_icon
views-count5971 դիտում article-date 14:48 30-01-2022

Կանադայի վարչապետ Տրյուդոն և նրա ընտանիքը լքել են Օտտավան՝ կորոնավիրուսային սահմանափակումների դեմ լայնածավալ բողոքի ակցիայի ֆոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն և նրա ընտանիքը լքել են Օտտավայի իրենց նստավայրը` անվտանգության նկատառումներից ելնելով և տեղափոխվել գաղտնի վայր։ Այս մասին հայտնել է CBC հեռուստաալիքը, գրում է Tert.am-ը։

Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է բեռնատարների կանադացի վարորդների կողմից նախաձեռնված կորոնավիրուսային սահմանափակումների դեմ լայնածավալ բողոքի ակցիայի ֆոնին։

Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, չեն մեկնաբանի Տրյուդոյի գտնվելու վայրը:

Կանադայում մեկ շաբաթ բեռնատարները վարելուց հետո, հազարավոր վարորդներ բեռնատարների շարասյուններով ժամանել են մայրաքաղաք:Շարժումը կոչվում է Ազատության շարասյուն։ Բողոքը պայմանավորված է ԱՄՆ-Կանադայի սահմանը հատող բեռնատարների համար պատվաստումների մանդատով, որը սահմանվել է այս ամսվա սկզբին Տրյուդոյի լիբերալ կառավարության կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր