8320 դիտում
18:22 03-10-2020
Տրյուդոն հաստատել է, որ Կանադան հետաքննություն է սկսել ԼՂ հակամարտության գոտում ընդդեմ հայերի կանադական տեխնոլոգիաների կիրառման մեղադրանքների հարցով. Tert.am
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն արձագանքել է մեղադրանքներին առ այն, որ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում հայերին թիրախավորող անօդաչու թռչող սարքերում կիրառված են կանադական տեխնոլոգիաներ: Խոսքը կանադական արտադրության L3Harris WESCAM պատկերային և թիրախային համակարգերի մասին է, որոնք օգտագործվում են ադրբեջանցիների օգտագործած անօդաչուներում, գրում է republicworld.com կայքը:
«Ինչ վերաբերում է կանադական ռազմական սարքերին, որոնք կարող են օգտագործված լինել, ապա արտգործնախարարը հետաքննություն է սկսել կատարվածի իսկությունը պարզելու համար»,- լրագրողներին ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ չափազանց մտահոգված է հակամարտության սրմամբ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/03/canada/3412891?fbclid=IwAR2m8PLBF-qkdceXqIKrP8EKhLAqaISxfCs5xAP-ywjeU9g7-sKdN0R0Lf0]Tert.am[/url]-ը:
Նմանատիպ նյութեր
1390 դիտում
15:03 28-02-2015
Կանադան կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել Նեմցովի սպանության գործով
2756 դիտում
21:10 25-05-2017
Թրամփը պահանջել է հետաքննություն սկսել Մանչեսթերի գործով իմֆորմացիայի արտահոսքի հարցով
5653 դիտում
21:00 10-10-2018
Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն ժամանեց Հայաստան