1662 դիտում
10:29 29-01-2022
Ի՞նչ փոփոխություններ են եղել ունեցվածքի հայտարարագրման կարգում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Կուսակցությունների մասին» օրենքում, որում նաեւ ամրագրվելու է, որ հայտարարագրման ենթակա պաշտոնատար անձինք, մարտի 31-ի փոխարեն, իրենց հայտարարագիրը կարող են ներկայացնել մինչև 2022 թվականի մայիսի 31-ը:
Բացի այդ, արդեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ամրագրել է, որ պետք է խոշոր գործարքներն անկանխիկ կատարվեն: Բանն այն է, որ 15-50 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 750 անձ, 50-100 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 160 անձ, 100 մլն և ավելի ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 70 անձ: Հանձնաժողովն ամրագրում է, որ այսպես դժվար է վերահսկողություն իրականացնել:
Նկատենք՝ 2022 թվականի հունվարի 18-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որով էական սահմանափակումներ են նախատեսվում կանխիկ գործարքների նկատմամբ։ Մասնավորապես, 300․000 ՀՀ դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ ձևով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այս որոշումը եւս այս օրենքի կիրառմանն է միտված»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
10184 դիտում
10:35 11-04-2018
Փոփոխություններ բուհերի ընդունելության քննության և մրցույթի անցկացման կարգում. «Հայկական ժամանակ»
2642 դիտում
13:49 15-08-2019
Կառավարությունը փոփոխություններ է կատարել դեղերը դուրս գրելու կարգում
3145 դիտում
21:37 10-12-2019
Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու ապրանքները փոստային առաքանիներով ՀՀ ներկրելու կարգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
550 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»