slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ալիսոնը յուրահատուկ ռեկորդ է գրանցել ֆուտբոլի պատմության մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Ալիսոնը յուրահատուկ ռեկորդ է գրանցել ֆուտբոլի պատմության մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3216 դիտում article-date 21:07 28-01-2022
ԱԱ-2022-ի ընտրական փուլի ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու 15-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Էկվադորի հետ (1-1):

Այս դիմակայության ժամանակ Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեկերին երկու անգամ ցանկացել են հեռացնել խաղադաշտից։

Հանդիպման մրցավարն առաջին անգամ նրան կարմիր քարտ ցույց տվեց 26-րդ րոպեին, սակայն հետո տեսագրությունը դիտելուց հետո չեղարկեց իր որոշումը։ Այդ դրվագում Ալիսոնը դուրս եկավ դապասապահի գոտուց և հարվածեց Վալենսիայի գլխին։ Մրցավարն արդյունքում դեղին քարտ ցույց տվեց Բեկերին։

Երկրորդ անգամ մրցավարը խաղադաշտից հեռացրեց Ալիսոնին լրացուցիչ ժամանակում, բայց VAR-ը վերանայելուց հետո կրկին փոխեց իր որոշումը: Ալիսոնն այդ դրվագում բռունցքներով հարվածել էր մրցակցի գլխին, հայտնում է Armsport.am-ը:

Ալիսոնը դարձել է VAR-ի գործարկումից հետո առաջին խաղացողը ֆուտբոլի պատմության մեջ, ով երկու անգամ կարմիր քարտ է ստացել և երկու անգամ էլ այն չեղարկվել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր