Ալիսոնը ռեկորդային գնով կտեղափոխվի «Լիվերպուլ»
«Ռոման» և «Լիվերպուլը» համաձայնության են եկել դարպասապահ Ալիսոնի տրանսֆերի շուրջ:
Կողմերը համաձայնվել են, որ անգլիական ակումբը բրազիլացի դարպասապահին ձեռք կբերի 66,8 մլն ֆունտով:
Այդպիսով, Ալիսոնը կդառնա ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ դարպասապահը: Նախկինում ռեկորդը պատկանում էր Էդերսոն Մորաեսին, որին «Մանչեսթեր Սիթին» «Բենֆիկայից» գնեց 34,7 մլն ֆունտով: