211652_close_icon

Ադրբեջանցիները Կարմիր շուկայի հարակից դիրքերից անկանոն կրակել են դեպի օդ.Tert.am

views-count2891 դիտում article-date 15:57 27-01-2022
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարակից դիրքերից այսօր ադրբեջանցիները կրակել են, այս պահին, սակայն կրակոցներ չկան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

«Արձակված կրակոցների հետևանքով հայկական կողմը տուժածներ չունի»,- մանրամասնեցին աշխատակազմից։

Անդրադառնալով հարցին կրակոցները դիրքերի ուղղությա՞մբ են եղել, թե գյուղի, նշեցին․ «Մեր տեղեկություններով՝ կրակոցը եղել է ճանապարհի այն հատվածից, որտեղով ադրբեջանական շարասյունն է անցնում է»։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ Կարմիր շուկա համայնքի հարակից դիրքերից հունվարի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել դեպի օդ, ոչ գյուղի ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր