Australian Open. Մեդվեդևը աներևակայելի քամբեք գործեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավստրալիայի Բաց առաջնության քառորդ եզրափակիչում ռուս Դանիել Մեդվեդևը 4 ժամ 41 րոպե տևած պայքարում հաղթանակի հասավ կանադացի Աուգեր Ալիասիմ Ֆելիքսի նկատմամբ:
Առաջին երկու սեթում Մեդվեդևը պարտվեց 7:4, 6:3 հաշվով: Մյուս սեթերում աշխարհի երկրորդ ռակետը հաղթեց 7:6, 7:5, 6:4 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ստեֆանոս Ցիցիպասի հետ: Վերջինս քառորդ եզրափակիչ դուրս գալու համար առավելության հասավ իտալացի Յաննիկ Սինների նկատմամբ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Բերատինին ու Նադալը, հայտնում է Armsport.am-ը: