211652_close_icon
views-count1920 դիտում article-date 19:43 25-01-2022

Ֆլորենցիայի ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում Վլախովիչի տան մոտ

Ֆլորենցիայի ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել՝ «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլախովիչի անվտանգությունն ապահովելու համար:
 
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ սերբ ֆուտբոլիստը 60 մլն եվրոյի դիմաց կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: «Ֆիորենտինայի» երկրպագուները դրան արձագանքել են ֆուտբոլիստի հասցեին սպառնալիքներ տեղալով:
 
Դրանից հետո ոստիկանությունը որոշել է հսկողություն սահմանել Վլախովիչի տան մոտ. այժմ այնտեղ պարբերաբար հերթապահում են ոստիկանական պարեկները:
 
Ոստիկանությունը այդ քայլին դիմել է սեփական նախաձեռնությամբ, Վլախովիչը որևէ բողոք չէր ներկայացրել:

Նմանատիպ նյութեր