1790 դիտում
09:23 25-01-2022
Արմեն Սարգսյանը չի էլ փորձել կիրառել նախագահին տրված լծակները․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իսկ թե ինչու Արմեն Սարգսյանը նախընտրեց հիմա հեռանալ, այս հարցը դարձել է ակտիվ քննարկումների առարկա։ Նախ՝ պետք է ուշադրություն դարձնել, թե նա ինչ պատճառաբանություններ է ներկայացնում իր հրաժարականը ժողովրդի աչքում «լեգիտիմացնելու» համար։ Ըստ էության, Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում կարմիր թելի պես անցնում է այն պատճառաբանությունը, թե ՀՀ նախագահը ներկայիս կառավարման համակարգի պայմաններում չի ունեցել բավարար լիազորություններ, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում ազդի արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների վրա։ Այլ կերպ ասած՝ ըստ Արմեն Սարգսյանի, նախագահի ինստիտուտը չի ունեցել սահմանադրական գործիք՝ իր ունեցած ներուժն ի նպաստ երկրի օգտագործելու համար։
Սակայն հետաքրքրական է, որ սա առաջին անգամ չէ, որ Արմեն Սարգսյանը բողոքում է, թե նախագահի ինստիտուտը գործող Սահմանադրության պայմաններում օժտված չէ անհրաժեշտ լիազորություններով։ Նա տասնյակ անգամներ դրա մասին հայտարարել է իր բազմաթիվ ելույթներում ու հարցազրույցներում։ Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ ավելի շուտ չէր հրաժարական տալիս, երբ տեսնում էր, որ, օրինակ՝ ճգնաժամային իրավիճակներում՝ մասնավորապես պատերազմում պարտության արդյունքում պետությունը շատ ծանր վիճակում է հայտնվել, իսկ իր լիազորությունները չեն բավարարում իրադրության վրա ազդելու համար։
Կամ՝ վերջինս կարող էր առնվազն հրաժարական տալ անցյալ տարվա հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ իր անհամաձայնությունը և բողոքը հայտնելով վարչական ռեսուրսների չարաշահման ու քաղաքական ճնշումների արդյունքում իշխանությունների վերարտադրման կապակցությամբ։ Հաջորդ հարցն այն է, որ եթե Արմեն Սարգսյանը բողոքում է, թե գործող Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտը օժտված չէ անհրաժեշտ լիազորություններով և միայն արարողակարգային դերակատարություն է ունենալու, ապա ինչո՞ւ համաձայնեց ստանձնել նախագահի պաշտոնը։ Մի՞թե այն ժամանակ ինքը քաջածանոթ չի եղել Սահմանադրության մեջ նախագահի լիազորություններին վերաբերող հատվածին:
Իհարկե քաջածանոթ է եղել։ Եվ առնվազն տարօրինակ է «ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի...» ձևակերպումը, քանի որ նման պաշտոնի համար հավել յալ լիազորություններ չեն տրվում սոսկ բանավոր պայմանավորվածությամբ: Դրա համար կա Սահմանադրություն: Մյուս կողմից էլ՝ սա ցույց է տալիս, որ Սարգսյանը բավարար չափով անկեղծ չէ հանրության նկատմամբ, քանի որ իրականում, շատ մասնագետների գնահատմամբ, Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտին տրված լիազորությունները բավարար էին, որպեսզի նախագահը հանդես գա որպես պետության գլուխ և էական ներազդեցություն ունենա պետության կենսագործունեությանը վերաբերող բազմաթիվ առանցքային հարցերում։
Այլ հարց է, որ Արմեն Սարգսյանն ի վիճակի չի եղել այս ընթացքում արժևորել նախագահի ինստիտուտը։ Կամ եթե նախագահը լիազորություններ չի ունեցել, ապա ինչո՞ւ վերջինս անցած տարի ստորագրեց Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթը, որով, ըստ էության, սահմանափակվում էին նախագահի լիազորությունները։ Այսինքն, նախագահն անձամբ իր ձեռքով սահմանափակեց իր լիազորությունները, որոնք, իր համոզմամբ, առանց այդ էլ բավարար չէին: Կարճ ասած՝ ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը հնարավորություն ուներ երկրի ներքաղաքական և արտաքին հարցերում ավելի ակտիվ ու գործուն դերակատարություն ստանձնել, այլ հարց է, որ ինքը նույնիսկ չի էլ փորձել իրական կյանքում կիրառման մեջ դնել Սահմանադրությամբ նախագահին տրված լծակները։ Ստացվում է, որ հրաժարականի տեքստում Արմեն Սարգսյանի ներկայացրած արդարացումները համոզիչ չեն»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1832 դիտում
09:25 07-09-2021
Իշխող ուժը գործի է դրել բոլոր հնարավոր լծակները ՏԻՄ-երը ևս ամբողջությամբ զավթելու համար․ «Փաստ»
787 դիտում
07:50 24-09-2024
Փաշինյանն ուզում է կոնսոլիդացնել վարչական լծակները. «Փաստ»
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1696 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»