5771 դիտում
14:08 24-01-2022
ԵՊՀ-ն սկսել է հարկեր չվճարել
ԵՊՀ մամուլի նախկին խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը հրապարակում է արել.
ԵՊՀ-ն սկսել է հարկեր չվճարել.
ԵՊՀ֊ում հայտնվելու առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը բազմիցս ցույց է տվել, որ թքած ունի Հայաստանի օրենսդրության վրա։
Օրինակ` նա այդպես էլ չկատարեց առաջին ատյանի դատարանի հայցի ապահովումը։
Բայց երիտասարդ նիկոլականի անպատժելիության զգացումը փաստորեն միայն դրանով չի սահմանափակվել։ Կից ներկայացված նկարից երևում է, որ Երևանի պետական համալսարանը ինձ վերջնահաշվարկ է փոխանցել նոյեմբերի 30֊ին, ինչը օրենքի խախտում է, քանի որ ապօրինի հրամանով ես ազատվել եմ սեպտեմբերի 16֊ին։
Բայց դա էլ ամբողջը չէ։ Հովհաննես Հովհաննիսյանի ուղղակի ցուցումով Երևանի պետական համալսարանը այս վերջնահաշվարկի համար հարկեր չի վճարել։
Գուցե ԵՊՀ֊ն այդ գումարը փոխանցել է Աննա Հակոբյանի հիմնադրամին կամ այդ փողով ԵՊՀ ՀԽ նախագահ Սուրեն Պապիկյանի հարսանիքին նվեր է գնել, բայց ամեն դեպքում արել է մի բան, որը կարող է պաշտպանել հարկեր չվճարելուց։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2235 դիտում
08:34 11-11-2015
Քաղծառայողներն ահազանգել են. իշխանությունները մտադիր են «13-րդ աշխատավարձ» չվճարել. «Ժողովուրդ»
4737 դիտում
17:12 14-06-2017
Եթե ուղևորն իրավունք ունենա չվճարել ծխող վարորդին, ապա կարելի է կանխել այդ երևույթը. Վիլեն Խաչատրյան
Այս բաժնից
259 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը
319 դիտում
16:50 26-04-2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն