1411 դիտում
15:37 19-12-2014
Քաղաքացիները կառավարությանը ներկայացրած 6 կետանոց պահանջները չկատարելու դեպքում սպառնում են չօգտվել օլիգարխների սուպերմարկետներից, երթուղայիններից և չվճարել բանկերին պարտքերը
Կառավարության շենքի մոտ այսօր` դեկտեմբերի 19-ին, քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել դոլարի թանկացման եւ գնաճի դեմ:
Նրանք [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ վերջնաժամկետ են սահմանելու մինչեւ դեկտեմբերի 23-ը կառավարությանը 6 կետանոց պահանջ ներկայացնելով: Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են գները բերել նախկին սանդղակի, իջեցնել գազի գինը, դոլարային վարկերի վերահաշվարկ կատարել, վերցնել բոլոր տեսակի մենաշնորհները, ինչպես նաեւ արգելել Հայաստանից Ռուստաստան դոլարի և Ռուստաստանից Հայաստան ռուբլու սպեկուլյատիվ ելքերը եւ դադարեցնել ԵՏՄ-ին միանալու գործընթացը, հակառակ դեպքում սպառնում են, որ չեն օգտվի օլիգարխների սուպերմարկետներից, չեն օգտվի տաքսիներից եւ երթուղայիններից, բանկերում չեն կատարի վճարումները:
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
17:52 25-03-2024
ՌԴ ԿԲ-ն բանկերին առաջարկել է ներել Crocus City Hall-ում զոհվածների պարտքերը
2666 դիտում
10:06 27-12-2014
«Քլաբ 12»-ը փակվել է հարկային պահանջները չկատարելու պատճառով. ՀԺ
Այս բաժնից
1402 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին