211652_close_icon
views-count3678 դիտում article-date 20:53 21-01-2022

Արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արփինե Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արփինե Սարգսյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: 

Արդարադատության նախարարության կայքէջից տեղեկանում ենք, որ Արփինե Սարգսյանը մինչ այս զբաղեցրել է ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի պաշտոնը։ 

Նմանատիպ նյութեր