211652_close_icon
views-count1347 դիտում article-date 14:20 21-01-2022

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի

ՀՀ վարչապետի որոշմամբ Սիսիան Պօղոսեանը նշանակվել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիսիան Պօղոսեանին նշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,- այս մասին ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Սիսիան Պօղոսեանն ունի Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Տորոնտոյի Շուլիչ բիզնես դպրոցից՝ Մարքեթինգ եւ կազմակերպական վարքագիծ մասնագիտացմամբ:

Սիսիան Պօղոսեանը 15 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում աշխատել է սպառողական էլեկտրոնիկայի ոլորտում՝ հիմնականում գործունեություն ծավալելով արտադրանքի կառավարման եւ մարքեթինգի ասպարեզում:

2019 թվականին թողել է աշխատանքային կարիերան Կանադայում՝ ճամփորդելու և աշխատելու Հայաստանում Birthright Armenia-ի միջոցով։ Աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA) եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (FFA)։

Վերջին երկու տարիներն եղել է Տորոնտոյում, գործել է որպես անհատ ձեռնարկատեր: Նա որոշել է վերադառնալ Հայաստան «իԳործ» ծրագրի շրջանակներում, որպեսզի շարունակի իր կարողությունները ներդնել Զբոսաշրջության կոմիտեում:

Նմանատիպ նյութեր