Ես Վահեն եմ, դասավանդում եմ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցում։
Աշակերտներիս հետ նախաձեռնել ենք մի ծրագիր,որի շրջանակներում կհիմնանորոգենք ռազմարվեստի դասասենյակը, որտեղ կուսումնասիրենք ռազմարվեստի պատմությունը,ժամանակակից ռազմարվեստի առանձնահատկությունները, կխթանենք աշակերտների իրազեկվածությունը և մարտունակությունը։
Ծրագիրը կյանքի կոչելու համար արդեն ունենք գումարի մեծ մասը։ Այն ավելի արդյունավետ և հագեցած դարձնելու համար մեզ անհրաժեշտ է 100․000 դրամ։
Սիրելի ընկերներ, յուրաքանչյուրիդ փոքրիկ ներդրումն անգամ մեծ փոփոխություն կբերի աշակերտներիս կյանքում՝ սովորելը դարձնելով հաճելի և արդյունավետ։
Հ․Գ․Ձեր ներդրումը կարող եք կատարել փոխանցում անելով հետևյալ հաշվեհամարին`1570036219330100 «Ամերիա բանկ» ՓԲԸ։