211652_close_icon
views-count8162 դիտում article-date 12:33 20-01-2022

Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի առջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Փարաքար համայնքի այն բնակիչները, որոնք չեն ընդունում դեկտեմբերի 5-ին կայացած ավագանու ընտրությունների արդյունքները, այսօր՝ հունվարի 20-ին, բողոքի ակցիան են իրականցնում Կառավարության շենքի առջեւ:

«Ստորագրահավաք ենք իրականացրել, եւ ընտրողների 60 %-ը միացել է այդ ստորագրահավաքին: «Ապրելու երկիր» խմբակցությունը հունվարի 3-ին Կառավարությանը ներկայացրել էր պահանջ, ո վաղաժամկետ դադարեցվեն ավագանու լիազորությունները, եւ նշանակվեն նոր ընտրություններ, քանի որ ըստ ՏԻՄ օրենքի, եթե երկշաբաթյա ընթացքում համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա Կառավարությունը նշանակում է արտահերթ ընտրություններ:

Մենք պահանջում ենք, որ Կառավարությունը պատասխանի խմբակցության դիմումին եւ համապատասխան քայլեր ձեռնարկի»,- լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր