211652_close_icon

Եվս 4 հայ մարզիկ Պեկինի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել

views-count2353 դիտում article-date 17:23 18-01-2022
Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ՀԱՕԿ-ին տեղեկացրել է Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին հայաստանցի չորս մարզիկների մասնակցության մասին:

Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին , Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:

Հիշեցնենք, որ օլիմպիական արտոնագիր ունի նաև մեր Թինա Կարապետյան -Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը:

Նմանատիպ նյութեր