Վերաքննիչ քրեական դատարանը վաղը քննելու է Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու բողոքի քննությունը
News.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանը վաղը՝ հունվարի 19-ին, քննելու է «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքը։
Դատական նիստը տեղի կունենա ժամը 10։00-ին։
Նշենք, որ Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։