211652_close_icon
views-count4795 դիտում article-date 18:56 17-01-2022

Մահացել է Արցախի ԱԺ-ում աշխատանքային երկարամյա վաստակ ունեցող Վարյա Ջուլհակյանը

2022թ․ հունվարի 16-ին 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արցախի Ազգային ժողովում աշխատանքային երկարամյա վաստակ ունեցող Վարյա Դավիթի Ջուլհակյանը։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ հարուստ ու հագեցած էր Վարյա Ջուլհակյանի աշխատանքային կենսագրությունը։ Սկսած 1966թ․-ից ավելի քան 50 տարվա աշխատանքային փորձի ընթացքում աշխատել է հանրապետության գործադիր և օրենսդիր մարմիններում։ Ամենուրեք նա իր գործի նվիրյալն էր, վստահելի և անփոխարինելի խորհրդատու,համախմբող, հայրենասեր, ընկերասեր, ազնիվ, բարի մարդու մեծ համբավ ուներ՝ օժտված մարդկային ամենավեհ արժեքներով։

Երկարամյա ու բարեխիղճ աշխատանքի համար 2011թ․ ԱԺ նախագահի կողմից Վարյա Ջուլհակյանը պարգևատրվել է ԼՂՀ հռչակման  20-ամյակի հուշամեդալով,  իսկ 2012թ․ ԼՂՀ նախագահի կողմից «Երախտագիտություն», նույն թվականին՝  ՀՀ ՊՆ-ի կողմից ՀՀ զինված ուժերի 20-ամյակին նվիրված հոբելյանական մեդալներով։

Չնայած խոր վշտին՝ որդեկորույս մայրը մշտապես ակտիվ մասնակցություն էր ունենում «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության աշխատանքների իրականացմանը։

ԱՀ Ազգային ժողովի ողջ անձնակազմն  իր խորին վշտակցությունն ու զորակցությունն  է հայտնում Վարյա Դավիթի Ջուլհակյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, ընկերներին։

Վարյա Դավիթի Ջուլհակյանի հիշատակը միշտ վառ կմնա  նրան ճանաչողների սրտերում։

Նմանատիպ նյութեր