211652_close_icon
views-count123420 դիտում article-date 10:28 16-01-2022

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են Mercedes S500-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Mercedes-ի վարորդը հիվանդանոցից դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:50-ի սահմաններում Վազգեն Սարգսյան - Խորենացի - Բեյրութի փողոցների հատման վայրում  բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Դավիթ Հովհաննիսյանի վարած Mercedes S500 մակնիշի  21 OO 221 համարանիշի և Երևանի բնակիչ, 34-ամյա Հակոբ Բաղդասարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 52-ամյա Սրբուհի Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ  Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժաանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:  

Opel-ի վարորդին ու ուղևորին փրկարարները, պարեկները, բժիշկները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, քանի որ ուժեղ հարվածի հետևանքով նրանք ավտոմեքենայից շպրտվել էին:

Վթարի վայրը  պարեկներ Նորիկ Մանուկյանն ու Գոռ Հայրապետյանը սահմանազատել էին ու մինչ սպասում էին, որպեսզի դեպքի վայր ժամանեն պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանն ու ավագ հետաքնիիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Opel-ի վարորդը գիտակության չգալով՝ մահացել է, իսկ Mercedes-ի   վարորդը հեռացել է հիվանդանոցից:

Վթարի մասին  պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի , հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Արթուր Ադամյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի  և 243.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են  պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ն ու Opel-ը դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի  2800-ամյակին նվիրված այգու տարածքում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 156+
156+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր