14749 դիտում
19:19 14-01-2022
Երկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ արևելք, ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հունվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 18:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:04-ին) գրանցել է հյուսիսային լայնության 40.50⁰ և արևելյան երկայնության 45.31⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա և Արտանիշ գյուղերում՝ 3 բալ, իսկ Գետիկ, Աղբերդ, Դրախտիկ գյուղերում և Ճամբարակ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ։
Նմանատիպ նյութեր
2758 դիտում
09:18 04-10-2019
Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ
5833 դիտում
21:46 25-10-2021
Կրկին երկրաշարժ՝ Բավրա գյուղից 8 կմ արևելք. ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ
7348 դիտում
09:36 15-08-2017
Երկրաշարժ Ամասիա քաղաքից 8 կմ արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ
Այս բաժնից
658 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
661 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին
514 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ