1390 դիտում
21:19 14-01-2022
Երևանի կենտրոնում այսուհետ կգործի պատվաստումային շարժական նոր կետ
Հանրապետության Հրապարակում պատվաստումային շարժական նոր կետ է բացվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 14-ին պատվաստումային շարժական կետ այցելեց նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում պատվաստումային գործընթացը ավելի հեշտ և մատչելի դարձնելու ամենալավ տարբերակը պատվաստումային շարժական կետեր բացելն է։ Ավանեսյանը նաև կարևորեց կորպորատիվ այցերը աշխատավայրեր, որոնք մարդկանց թույլ են տալիս առանց աշխատանքից կտրվելու պատվաստվել։
«Գիտենք, որ բավարար բանուկ վայր է այստեղ, փորձեցինք նաև այս հատվածում իրականացնել պատվաստումները։ Եվ մեր այսօրվա շարժական կետի բացումը այս նպատակին է ծառայելու, որպեսզի մեր քաղաքացիները շատ ժամանակ չկորցնելով մոտենան և պատվաստեն, պաշտպանեն իրենց առողջությունը, կյանքը։ Տեսնում ենք, որ նորանոր շտամեր են ի հայտ գալիս, տարածում են ստանում, բայց ի վերջո պատվաստումները դեռ պահպանում են իրենց արդյունավետությունը մարդուն ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքերից պաշտպանելու առումով»,- նշեց նախարարը։
Քաղաքացիները ամբողջական պատվաստումը ստանալուց հետո, վեց ամիսը լրանալուն պես, կարող են երրորդ խթանիչ դեղաչափը ստանալ, իսկ եթե ցանկանում են երրորդ դեղաչափը վեց ամսից շուտ ստանալ ճամփորդելու կամ ուրիշ հանգամանքների բերումով, տեխնիկական որոշ կարգավորումներից հետո կկարողանան։
Շարժական բոլոր կետերում հասանելի են նաև գրիպի դեմ պատվաստանյութերը։
«Սեզոնային գրիպը դեռ ավարտված չէ, և շատ կարևոր է պատվաստվել նաև գրիպի դեմ։ Այդ երկու պատվաստումների միաժամանկյա անցկացնելու որևէ հակացուցում չկա, և քաղաքացին կարող է երկուսն էլ պատվաստվել»,- եզրափակեց նախարարը։

Նմանատիպ նյութեր
1344 դիտում
22:24 13-01-2022
Երևանում կգործի նոր շարժական պատվաստումային կետ
1173 դիտում
16:05 21-12-2021
Մարզահամերգային համալիրում կգործի պատվաստումային շարժական կետ
826 դիտում
18:21 09-03-2023
Ամիրյան 2 հասցեում գործում է պատվաստումային շարժական կետ
Այս բաժնից
271 դիտում
19:48 08-05-2024
ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը
289 դիտում
19:35 08-05-2024
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
286 դիտում
19:25 08-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է NVIDIA ընկերություն