211652_close_icon
views-count13893 դիտում article-date 11:52 13-01-2022

Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Նմանատիպ նյութեր