211652_close_icon
views-count2049 դիտում article-date 23:55 11-01-2022

«Ռոմայի» ղեկավարությունն առայժմ վստահում է Մոուրինյոյին

«Ռոմայի» ղեկավարությունն աջակցում է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին և կարող է բավարարել նրա տրանսֆերային ցանկությունները։

Իտալական լրատվամիջոցները գրում են, որ Մոուրինյուն երեկ հանդիպել է ղեկավարության հետ, և նրանք 58-ամյա մարզչից բողոք չունեն։

Պորտուգալացու արդյունքները ակումբում կամփոփվի հռոմեական թիմում ավելի երկար աշխատելուց հետո։

Ընթացիկ մրցաշրջանում «Ռոման» 21-րդ տուրից հետո 32 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը։

Նմանատիպ նյութեր