Facebook-ի ղեկավարությունն արգելափակել է Դոնեցկի ղեկավարի անձնական էջը
Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը արգելափակել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի էջը, տեղեկացնում է Ria Novosti-ն:
«Մի քանի ժամ առաջ ես նկատեցի, որ իմ ֆեյսբուքայն էջը արգելափակված է: Իմ օգնականները պարզել են, որ ուկրաինացի օգտատերերի կողմից ավելի քան 2500 բողոք է ուղարկվել սոցցանցի ղեկավարությանը»,-ասել է Զախարչենկոն:
Նրա խոսքով՝ ինքը իր էջում այնպիսի գրառումներ չի արել, որոնք կարող էին ագրեսիվ արձագանք առաջացնել՝ հիշեցնելով իր դոնեցկյան բնավորության մասին և խոստանալով հաղթանակ տանել այդ հարցում: