Այսօր պաշտոնական մեկնարկ տրվեց ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությանը
Այսօր՝ հունվարի 11-ին, պաշտոնական մեկնարկ տրվեց Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՊԷԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված կլինեն՝
• մաքսային գործընթացների և տեղեկատվության փոխանակման ավտոմատացմանը,
• ԱՏԳ մասնակիցներին մատուցվող ծառայությունների բարելավմանը,
• ՊԵԿ վերլուծական կարողությունների զարգացմանը,
• սահմանային անցման կետերում գործառույթների վերանայմանը,
• մաքսային վարչարարության վերաբերյալ տարեկան հարցումների իրականացմանը։