211652_close_icon
views-count2593 դիտում article-date 12:10 10-01-2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 126, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում հունվարի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 126 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 981-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8004 է:

Հունվարի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1512 է: Հունվարի 10-ի դրությամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9516-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 99 է, ընդհանուր առողջացածներինը՝ 332 985, փաստացի բուժվողներինը՝ 3480: Մեկ օրում արվել է 3433 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 608 149 թեստ:

Նմանատիպ նյութեր