211652_close_icon
views-count2898 դիտում article-date 09:24 10-01-2022

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:


«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Նմանատիպ նյութեր